Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

Սլովակիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված

Սլովակիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Լեռնային Ղարաբաղի 
հակամարտության հետ կապված

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սլովակիայի Հանրապետության խորհրդարանը բանաձև է ընդունել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված, որով վերահաստատում է, որ այդ հակամարտությունը չունի ռազմական լուծում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Հայաստան-Սլովակիա բարեկամական խմբի ղեկավար, պատգամավոր Համազասպ Դանիելյանը:

«Սլովակիայի Հանրապետության խորհրդարանում ընդունվեց բանաձև՝ ԼՂ հակամարտության հետ կապված, որտեղ վերահաստատվում են ՄԽ համանախագահների դիրքորոշումները առ այն, որ հակամարտությունը չունի ռազմական լուծում, վերահաստատում են երեք հիմնական սկզբունքները՝ ազգերի ինքնորոշման իրավունքը, տարածքային ամբողջականությունը և ուժի ու դրա սպառնալիքի չկիրառման սկզբունքը»,- նշել է պատգամավորը:

Դանիելյանը հավելել է, որ, թե՛ հայ դիվանագետների, թե՛ Սլովակիայում ապրող հայերի և Հայաստանի բարեկամների ջանքերի շնորհիվ հնարավոր է եղել չեզոքացնել Ադրբեջանի ոչ կառուցողական ու անհավասարակշիռ մոտեցումների արտացոլումը այս բանաձևում:

Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի` Թուրքիայի և վարձկան-ահաբեկիչների աջակցությամբ սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում երեք անգամ` հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի, հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի, հոկտեմբերի 26-ին ԱՄՆ-ի միջնորդությամբ հայտարարվել է հրադադարի մասին, սակայն Ադրբեջանը ուժի մեջ մտնելուց րոպեներ անց խախտել է դրանք, ձեռնարկել դիվերսիոն գրոհներ, հրետակոծել առաջնագիծն ու խաղաղ բնակավայրերը։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am