Տարածաշրջանային

Իրանն ահաբեկիչների հարցով ոչ ոքի հետ հաշվի չի նստելու. ԱԳՆ ներկայացուցիչ

2 րոպեի ընթերցում

Իրանն ահաբեկիչների հարցով ոչ ոքի հետ հաշվի չի նստելու. ԱԳՆ ներկայացուցիչ

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը կրկին լուրջ մտահոգություն է հայտնել երկրի հյուսիսային սահմաններում ահաբեկիչների ներկայության առնչությամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է իր ամենշաբաթյա մամուլի ասուլիսին:

«Իրանի փոխարտգործնախարար Սեյեդ Աբբաս Արաղչին տարածաշրջանային այցերի ժամանակ զգուշացրել է երկրի հյուսիսային սահմաններին ահաբեկիչների ներկայության մասին: Մենք մինչ այժմ էլ անհանգիստ ենք այդ հարցի կապակցությամբ»,- նշել է Խաթիբզադեն և հավելել, որ այդ հարցով իրենք ոչ ոքի հետ հաշվի չեն նստելու:

Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում Արցախիդեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ:Ֆրանսիայի նախագահ Մակրոնըհաստատել է, որ տիրապետում է լուրջ փաստերի այդ մասին. ջիհադիստները կապեր ունեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ: Վարձկանների ներգրավվածության մասին փաստերի է տիրապետում նաևՌուսաստանը: Այդ մասին հայտարարել է նաև աղբյուրըԱՄՆ Պաշտպանության նախարարությունից:Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը նշել է, որ Դամասկոսը կարող է հաստատել՝ Թուրքիան Սիրիայից Ղարաբաղ է ուղարկել ջիհադիստների:

Արցախի Պաշտպանության բանակըհոկտեմբերի 30-ինևնոյեմբերի 1-ինգերեվարել է վարձկան ահաբեկիչների, որոնք հարցաքննության ընթացքում մանրամասն պատմել են իրենց հավաքագրման և Սիրիայից Թուրքիայի միջոցովքաղաքացիական օդանավակայաններով ու քաղաքացիական ինքնաթիռներով Ադրբեջան տեղափոխման մասին: Հարուցված են քրեական գործեր:

Գերեվարված ահաբեկիչներից մեկի՝ ազգությամբ արաբ, Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացի Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում