Իրան

Իրանի նավահանգստում պայթյունի զոհերի թիվը հասել է 40-ի

1 րոպեի ընթերցում

Իրանի նավահանգստում պայթյունի զոհերի թիվը հասել է 40-ի

Իրանի Բենդեր Աբաս քաղաքի Շահիդ Ռաջայի անվան նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունի և դրան հաջորդած հրդեհի զոհերի թիվը հասել է 40-ի, վիրավորների թիվը գերազանցել է 1000-ը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։

Բենդեր Աբասը Իրանի հարավում գտնվող Հորմոզգան նահանգի մայրաքաղաքն է։ Հորմոզգանի նահանգապետ Մոհամմադ Աշուրին հայտնել է, որ շուրջ 200 մարդ դեռ գտնվում է հիվանդանոցում։

Ապրիլի 28-ն Իրանում սգո օր է հայտարարվել։ 

Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին պաշտոնյաներին կոչ է արել մանրակրկիտ հետաքննություն անցկացնել և հայտնաբերել՝ արդյոք պայթյունը տեղի է ունեցել անփութության թե միտումնավոր գործողությունների պատճառով։

Պայթյունը որոտացել է ապրիլի 26-ին, Շահիդ Ռաջայի անվան նավահանգստում, որն Իրանի ամենախոշոր կոնտեյներային հանգույցն է։ Վառելիքի լցանավի պայթյունի հետևանքով կոտրվել են ապակիներ մի քանի կմ հեռավորության վրա, պոկվել են բեռնարկղերի մետաղական հատվածները՝ մեծապես վնասելով ներսում գտնվող ապրանքները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում