Չկալովկայում ասֆալտապատվում են երեք փողոց եւ կենտրոնական հրապարակը
1 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Չկալովկա համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ասֆալտապատվում են երեք փողոց եւ կենտրոնական հրապարակը:
Ինչպես «Արմենպրես»- ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, Չկալովկայի փողոցների եւ հրապարակի ասֆալտապատման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 91 միլիոն 713 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Չկալովկայի համայնքապետարանը:
Ասֆալտապատվում են թիվ 1,2,4 փողոցները եւ հրապարակը՝ շուրջ 1 կիլոմետր 700 մետր երկարությամբ եւ 12 հազար քառակուսի մետր մակերեսով: Հոկտեմբերի վերջին օրվա դրությամբ շինարարական աշխատանքնեն իրականացված են ավելի քան 50 տոկոսով։ Ծրագիրը կավարտվի այս տարվա ընթացքում։
Խոսրով Խլղաթյան