Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թուրքիան ծրագրում է Bayraktar ԱԹՍ-ների վրա տեղական արտադրության շարժիչներ տեղադրել

Թուրքիան ծրագրում է Bayraktar ԱԹՍ-ների վրա տեղական արտադրության շարժիչներ 
տեղադրել

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գերատեսչությունը հայտարարել է Bayraktar տեսակի անօդաչու թռչող սարքերի վրա տեղական արտադրության շարժիչներ տեղադրելու մտադրության մասին:

«Արմենպրեսի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է BayKar ընկերության տեխնիկական տնօրեն Սելչուկ Բայրաքթարը: Նա հայտնել է, որ շարժիչը մշակել է Tusaş Engine Industries ընկերությունը:

Բայրաքթարը նշել է, որ ընկերությունը շարժիչի փորձարկումները սկսել են շաբաթներ առաջ:

Bayraktar ԱԹՍ-ները լայնորեն օգտագործվել են Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի ընթացքում: Միջազգային ճնշման արդյունքում, մի քանի երկրներ, հրաժարվել են Թուրքիային մատակարարել Bayraktar-ի պահեստամասեր: Բացի այդ, Արցախի ՀՕՊ-ը մի քանի անգամ հայտարարել է այս տիպի ԱԹՍ-ների խոցման մասին: Ավելի քան 10 նման ԱԹՍ-ի ոչնչացման մասին ֆեյսբուքի իր էջում հայտնել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]