Միջազգային

Լավրովն ինքնամեկուսացել է կորոնավիրուսի վարակակիրի հետ շփում ունենալու պատճառով

1 րոպեի ընթերցում

Լավրովն ինքնամեկուսացել է կորոնավիրուսի վարակակիրի հետ շփում ունենալու պատճառով

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ինքնամեկուսացել է կորոնավիրուսի վարակակիրի հետ շփում ունենալու պատճառով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին լրագրողներին փոխանցել են ԱԳՆ-ից:

«Սերգեյ Լավրովը լինելու է ինքնամեկուսացման մեջ` Covid-19-ով վարակվածի հետ շփում ունենալով պայմանավորված: Նախորդիվ ծրագրված այցերն ու հանդիպումները տեղափոխվում են ավելի ուշ ժամանակահատված: Ինքնազգացողությունը լավ է»,- նշել են ԱԳՆ-ից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում