Հասարակական

Արցախում գերեվարված ադրբեջանցի զինծառայողի վիրահատությունը բարեհաջող է անցել

1 րոպեի ընթերցում

Արցախում գերեվարված ադրբեջանցի զինծառայողի վիրահատությունը բարեհաջող է անցել

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի առաջնագծի հարավային ուղղությամբ գերեվարված ադրբեջանցի զինծառայողի վիրահատությունը բարեհաջող է անցել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը:

«Երեկ հարավային ուղղությամբ հակառակորդի հարձակումը հետ մղելիս գերեվարված ադրբեջանցի զինծառայողի վիրահատությունը բարեհաջող է անցել: Նա այժմ գտնվում է բժիշկների վերահսկողության տակ, վիճակը գնահատվում է կայուն ծանր»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշում է Ստեփանյանը:

Հ ոկտեմբերի 23-ին հարավային ուղղությամբ հայկական ուժերի հաջող գործողության արդյունքում ոչնչացվել է հակառակորդի հատուկ նշանակության խոշոր ստորաբաժանում, 9 միավոր տեխնիկա, իսկ մի քանիսը` առգրավվել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում