Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   30 Նոյեմբեր

Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 1 836 նոր դեպք. մահացել է 16 տարեկան դեռահաս

Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 1 836 նոր դեպք. մահացել է 16 տարեկան 
դեռահաս

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հոկտեմբերի 21-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 68 530 դեպք, որոնցից 49 219-ն` առողջացած: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 17 869 բուժառու: Վերջին 24 ժամում արվել է 4 340 թեստավորում, իսկ ընդհանուր առմամբ` 357 104 թեստավորում:

Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 1 836 նոր դեպք և 485 առողջացած։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 1 121 (ավելացել է ևս 20-ով) դեպք: 

ՀՀ առողջապահության նախարարությունից մահվան ելքերի վերաբերյալ հայտնում են, որ բուժառուները եղել են 79, 62, 81, 67, 75, 77, 49, 60, 74, 80, 66, 83, 83, 85  տարեկան կանայք, 16 տարեկան աղջիկ և 73, 52, 81, 66, 79 տարեկան տղամարդիկ: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Հայաստանում համավարակի տարածման սկզբից ի վեր, դեռահասի մահվան առաջին դեպքն է արձանագրվել կորոնավիրուսային հիվանդությունից: 16-ամյա բուժառուն ունեցել է ուղեկցող ծանր հիվանդություններ, մասնավորապես` 2 տարվա վաղեմության ետվիրահատական վիճակ գլխուղեղի (երկարավուն ուղեղի) չարորակ նորագոյացության մասնակի հեռացումից հետո (աստրոցիտոմա), վեգետատիվ վիճակ (չի խոսել, չի քայլել, չի նստել, չի հաղորդակցվել), որին ավելացել է COVID-19-ը` իր հետևանքներով:

«Բժիշկներն ձեռնարկել են հնարավոր և անհրաժեշտ բոլոր միջոցառումները, սակայն երեխայի կյանքը հնարավոր չի եղել փրկել»,- տեղեկացնում են ՀՀ ԱՆ-ից:

Արձանագրվել է մահվան ևս 3 դեպք, երբ բուժառուների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 321 է:

Կառավարությունը սեպտեմբերի 11-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև սեպտեմբերի 11-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը սեպտեմբերի 11-ի ժամը 17:00-ից փոխարինել կարանտինով՝ մինչև 2021 թվականի հունվարի 11-ը ներառյալ:

Լիլիթ Դեմուրյան





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ