Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Կանգնեցրեք երկրորդ Հիտլերին». քաղաքացիները խաղաղ ցույց են անում ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատան դիմաց

«Կանգնեցրեք երկրորդ Հիտլերին». քաղաքացիները խաղաղ ցույց են անում ՀՀ-ում 
Գերմանիայի դեսպանատան դիմաց

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքացիները խաղաղ ակցիա են անում ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատան դիմաց՝ պահանջելով արձագանքել Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ակցիայի մասնակիցները ձեռքերում պահում էին պաստառներ, որոնց վրա անգլերեն և գերմաներեն գրված էր. «Կանգնեցրեք Էրդողանին, կանգնեցրեք երկրորդ Հիտլերին», «Ճանաչեք Արցախը», «Մի լռեք», «Գերմանիա, ձեր լռությունը սպանում է մարդկանց» և այլն:

Նրանց պահանջներից մեկը նաև այն էր, որ Գերմանիան ճանաչի Արցախը: Մասնակիցները վանկարկում էին. «Մենք Արցախ ենք», «Էրդողանը ահաբեկիչ է», «Դադարեցրեք ադրբեջանական ագրեսիան», «Դադարեցրեք ցեղասպանությունը», «Բացեք ձեր աչքերը» և այլն:

«Մենք դեսպանի հետ հանդիպում ենք պահանջում, որպեսզի երես առ երես խոսենք նրա հետ, հասկանանք իրենց դիրքորոշումը, թե որքանով են իրազեկված: Պետք է նաև հասկանանք, թե որքանով են պատրաստ քայեր ձեռնարկելու, այս ամենը դադարեցնելու համար»,- նշեց մասնակիցներից մեկը:

Խաղաղ ակցիայի ժամանակ հայերին միացավ ազգությամբ էստոնացի մի տղամարդ: Նա հայերեն կոչ արեց չդադարեցնել պայքարը:

«Ես էստոնացի եմ, հայ ժողովրդի հետ եմ: Այսօր ես էլ պետք է գնայի սահման, սակայն տարիքից ելնելով՝ մոտ 10 օրից եմ գնալու: Իմ ազգի անունից ասում եմ, որ Էստոնիան Հայաստանի հետ է: Պինդ եղեք, հայեր»,- ասաց էստոնացի տղամարդը:

Ակցիայի մասնակիցներին սատարում էին նաև բազմաթիվ վարորդներ, ովքեր ի աջակցություն ձայնային ազդանշաններ էի հնչեցնում, այնուհետև մասնակիցները փակեցին ճանապարհի մի հատվածը:

Լիլիթ Դեմուրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]