Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

Ռուսաստանում COVID-19-ով վարակման դեպքերի թիվը կարող Է աճել եւս 2 – 3 շաբաթ

Ռուսաստանում COVID-19-ով վարակման դեպքերի թիվը կարող Է աճել եւս 2 – 3 շաբաթ

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թվի աճը կարող Է տեւել եւս 2 – 3 շաբաթ, ինչից հետո իրավիճակը կսկսի կայունանալ: Հոկտեմբերի 20-ին այդ մասին ՏԱՍՍ-ին հայտարարել Է ՌԴ-ի առողջապահության նախարարության վարակիչ հիվանդությունների արտահաստիքային գլխավոր մասնագետ Վլադիմիր Չուլանովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Որքան երկար այն (հիվանդացության աճը – ծանոթ. խմբ.) կտեւի, բավականին բարդ Է կանխատեսել, որովհետեւ մենք առաջին անգամ ենք մտել սուր շնչառական վիրուսային վարակի վերելքի սեզոն (…): Մենք հուսով ենք, որ աճի շարունակումը կլինի ոչ երկարատեւ, բայց (…) այդ մոդելի գիտական հիմանվորումներ առայժմ չկան: Բայց մենք հույս ունենք , որ դա կլինի 2 – 3 շաբաթ, գուցե, (երբ) ինչ-որ աճ դեռ շարունակվի, այնուհետեւ աստիճանական կայունացում կլինի»,- ասել Է գործակալության զրուցակիցը:

Ռուսաստանի առողջապահության համակարգը կհաղթահարի կորոնավիրուսով վարակվածների թվի աճը, քանի որ համաճարակի դեմ պայքարի անհրաժեշտ փորձ գարնանը կուտակվել Է, կարծում Է Չուլանովը:

«Կհաղթահարի՞ արդյոք առողջապահության համակարգը: Անշուշտ, կհաղթահարի, որովհետեւ առողջապահության համակարգը պատրաստված Էր տակավին ապրիլ – մայիսի շրջանում, երբ վարակի նախորդ աճն Էր, եւ մենք ստացանք լրացուցիչ մահճակալների ծավալման փորձ, ապահովեցինք անհատական պաշտպանության միջոցների, անհրաժեշտ դեղորայքի մատակարարումը, հիվանդանոցները հանդերձվեցին անհրաժեշտ սարքավորանքով:

Ուստի մենք այժմ մինանշանակորեն լավ պատրաստ ենք, եւ բժիշկները բոլոր տարածաշրջաններում ընդհանրապես դա նշում են, որ հիվանդացության այս աճը, թեւ այն նույնիսկ եղավ ավելի բարձր, քան ապրիլ – մայիսին, բայց մենք այն հաղթահրում ենք ավելի հեշտ, որովհետեւ արդեն փորձ Է կուտակված եւ փաստորեն անհրաժեշտ բժշկական իրերի պակաս չկա»,- ասել Է նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am