Ռուսաստանում COVID-19-ով վարակման դեպքերի թիվը կարող Է աճել եւս 2 – 3 շաբաթ

Armenpress 16:32, 20 Հոկտեմբեր, 2020
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թվի աճը կարող Է տեւել եւս 2 – 3 շաբաթ, ինչից հետո իրավիճակը կսկսի կայունանալ: Հոկտեմբերի 20-ին այդ մասին ՏԱՍՍ-ին հայտարարել Է ՌԴ-ի առողջապահության նախարարության վարակիչ հիվանդությունների արտահաստիքային գլխավոր մասնագետ Վլադիմիր Չուլանովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Որքան երկար այն (հիվանդացության աճը – ծանոթ. խմբ.) կտեւի, բավականին բարդ Է կանխատեսել, որովհետեւ մենք առաջին անգամ ենք մտել սուր շնչառական վիրուսային վարակի վերելքի սեզոն (…): Մենք հուսով ենք, որ աճի շարունակումը կլինի ոչ երկարատեւ, բայց (…) այդ մոդելի գիտական հիմանվորումներ առայժմ չկան: Բայց մենք հույս ունենք , որ դա կլինի 2 – 3 շաբաթ, գուցե, (երբ) ինչ-որ աճ դեռ շարունակվի, այնուհետեւ աստիճանական կայունացում կլինի»,- ասել Է գործակալության զրուցակիցը: Ռուսաստանի առողջապահության համակարգը կհաղթահարի կորոնավիրուսով վարակվածների թվի աճը, քանի որ համաճարակի դեմ պայքարի անհրաժեշտ փորձ գարնանը կուտակվել Է, կարծում Է Չուլանովը: «Կհաղթահարի՞ արդյոք առողջապահության համակարգը: Անշուշտ, կհաղթահարի, որովհետեւ առողջապահության համակարգը պատրաստված Էր տակավին ապրիլ – մայիսի շրջանում, երբ վարակի նախորդ աճն Էր, եւ մենք ստացանք լրացուցիչ մահճակալների ծավալման փորձ, ապահովեցինք անհատական պաշտպանության միջոցների, անհրաժեշտ դեղորայքի մատակարարումը, հիվանդանոցները հանդերձվեցին անհրաժեշտ սարքավորանքով: Ուստի մենք այժմ մինանշանակորեն լավ պատրաստ ենք, եւ բժիշկները բոլոր տարածաշրջաններում ընդհանրապես դա նշում են, որ հիվանդացության այս աճը, թեւ այն նույնիսկ եղավ ավելի բարձր, քան ապրիլ – մայիսին, բայց մենք այն հաղթահրում ենք ավելի հեշտ, որովհետեւ արդեն փորձ Է կուտակված եւ փաստորեն անհրաժեշտ բժշկական իրերի պակաս չկա»,- ասել Է նա:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am