Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հայաստան է հասել Լոս Անջելեսից ուղևորված ամերիկահայերի հավաքած մարդասիրական օգնությունը

Հայաստան է հասել Լոս Անջելեսից ուղևորված ամերիկահայերի հավաքած 
մարդասիրական օգնությունը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոս Անջելեսից Հայաստան ուղևորված ամերիկահայերի հավաքած մարդասիրական բեռը տեղափոխող «Քաթար էյրվեյզի» ինքնաթիռն արդեն ժամանել է Հայաստան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը:

«Հայաստան հասավ հումանիտար բեռով ևս մեկ ինքնաթիռ։ ԱՄՆ արևմտյան ափից այն կազմակերպել էր ArmeniaFund-ը, բեռը եկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ Թռիչքի կայացման համար հատուկ շնորհակալություն Տաթևիկ Ռևազյանին ու իր թիմին»,- գրառմանը կից նա նաև արդեն ավանդույթ դարձած սելֆի է հրապարակել Ռևազյանի հետ:

Հոկտեմբերի 15-ին նախատեսված՝ «Քաթար էյրվեյզ» ավիաընկերության՝ դեպի Հայաստան հումանիտար բեռ տեղափոխող Լոս Անջելես-Երևան չվերթը չէր կայացել. Թուրքիան հրաժարվել էր տրամադրել իր օդային տարածքը դեպի Հայաստան հումանիտար բեռի տեղափոխման համար: 

Առայժմ չի հաղորդվում, թե որ երկրի օդային տարածքով է անցել հոկտեմբերի 19-ի չվերթը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]