Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՊԲ-ի սպառազինության մեջ կան «Իսկանդերի» նման զենքեր, որոնք իրենց գործն անում են. ՊՆ ներկայացուցիչ

ՊԲ-ի սպառազինության մեջ կան «Իսկանդերի» նման զենքեր, որոնք իրենց գործն անում 
են. ՊՆ ներկայացուցիչ

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում կան «Իսկանդերի» նման զնեքեր, որոնք անում են իրենց գործը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ազատություն» ռադիոկայանի եթերում ասաց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Պաշտպանության բանակի սպառազինության մեջ «Իսկանդերի» նման զենքեր կան, որոնք իրենց գործն անում են: Մարտագլխիկի առումով «Իսկանդերը» շատ նման է «Տոչկա Ու»-ին, պարզապես հեռահարությունը մեծ է և թռիչքի հետագիծը բարդ է, այսինքն՝ այն խոցելը, հայտնաբերելը շատ դժվար է»,- ասաց Հովհաննիսյանը և հորդորեց, որպեսզի ոչ մասնագետները ռազմավարական դատողություններ չանեն, չվերլուծեն ստեղծված իրավիճակը:

Նրա խոսքով՝ հայկական կողմը հայտնաբերում և խոցում է ամեն ինչ, ինչով հարվածում է հակառակորդը՝ ըստ հնարավորության, ժամանակի, հարմարավերտության և նպատակահարմարության:

Արծրուն Հովհաննիսյանը նաև ընդգծեց, որ Ադրբեջանը կիրառել է իր ողջ զինանոցի մեծ մասը՝ գուցե բացառությամբ Կասպից ծովի նավերի:

Լիլիթ Դեմուրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am