Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հռոմի Ֆրանցիսկոս պապը դատապարտել է եկեղեցիների թիրախավորումը

Հռոմի Ֆրանցիսկոս պապը դատապարտել է եկեղեցիների թիրախավորումը

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Ֆրանցիսկոս պապը հոկտեմբերի 11-ին իր նստավայրի պատուհանից հնչեցրած աղոթքի վերջում անդրադարձել է Արցախում տիրող իրավիճակին, դատապարտել է եկեղեցիների թիրախավորումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Vatican News-ը:

Հռոմի պապը բարձր է գնահատել խաղաղության էական համաձայնության հանգելու նպատակով Հայաստանի և Ադրբեջանի միջև մարդասիրական նկատառումների համար համաձայնեցված կրակի դադարեցումը: Նա կոչ է արել պահպանել հրադադարը՝ նկատելով, սակայն, որ այն չափազանց փխրուն է: Հռոմի պապը նշել է նաև, որ ցավում է մարդկային կորուստների, կրած տառապանքների, ինչպես նաև տների և եկեղեցիների կործանման համար:

«Աղոթում եմ և հրավիրում եմ աղոթել զոհերի համար ու բոլոր նրանց համար, ում կյանքը վտանգված է»,-նշել է Պապը:

Ադրբեջանը հոկտեմբերի 8-ին հարվածել է Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուն և հրապարակված փաստական տվյալները վկայում են ավերվածությունների մասին, անգամ վիրավորվել էին ռուս լրագրողներ: Ադրբեջանը սեպտեմբերի 27-ից սկսած թիրախավորում է քաղաքացիական բնակավայրերը, դպրոցները, արդյունքում վիրավորել ու զոհվել են խաղաղ բնակիչներ՝ Արցախում և Հայաստանում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]