Երևանում՝ 11:07,   11 Մայիս 2024

Կանադան կոչ է արել Թուրքիային հեռու մնալ ԼՂ հակամարտությունից

Կանադան կոչ է արել Թուրքիային հեռու մնալ ԼՂ հակամարտությունից

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայի արտաքին գործերի նախարար Ֆրանսուա Ֆիլիպ- Շամպանն իր թուրք գործընկերոջը հայտնել է, որ Թուրքիան պետք է հեռու մնա Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով  ամերիկյան CBC  հեռուստառադիոցանցը, լրագրողների հետ ճեպազրույցում  Շամպանն ասել է, որ զրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ:

«Ուղերձը շատ պարզ էր, որ արտաքին կողմերը պետք է մի կողմ մնան, քանի որ դա արդեն շատ բարդ իրավիճակ է: Մենք ցավում ենք մարդկանց մահվան համար, և մենք պետք է համոզվենք, որ ոչ ոք հակամարտությունը չի սրում: Ընդհակառակը, միջազգային հանրությունը պետք է միասնական լինի բանակցությունների վերադառնալու, հրադադարի ռեժիմը պահպանելու և քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու հարցում», - ասել է Կանադայի ԱԳ նախարարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am