Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Արցախը մեզ համար լոկ տարածք չէ, այն Սուրբ Հայրենիք է. Գաբրիել Սարգսյան

Արցախը մեզ համար լոկ տարածք չէ, այն Սուրբ Հայրենիք է. Գաբրիել Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի համաշխարհային Օլիմպիադայի եռակի հաղթող և աշխարհի թիմային առաջնության չեմպիոն Գաբրիել Սարգսյանն իր աջակցությունն է հայտնել հայ զինվորներին:

«Այս օրերին հայ ժողովրդի քաջորդիները հերոսաբար պայքարում են ահաբեկիչների դեմ: Վայրկյան անգամ չեմ կասկածում, որ հաղթելու ենք քոչվորական ցեղերին, քանզի Արցախը մեզ համար լոկ տարածք չէ, այն Սուրբ Հայրենիք է: Աստված պահապան հայ զինվորին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` խոսքերը փոխանցում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ ռազմական գործողություններ է սկսել: Հրետակոծվում և հրթիռակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Շփման գծում ընթացող համառ մարտերում երկու կողմն ունեն մարդկային ուժի և սպառազինության կորուստներ. ադրբեջանական կորուստները մի քանի անգամ գերազանցում են հայկական կողմինը: Հայտնաբերվել են Թուրքիայի ներգրավվածության, Սիրիայից վարձկանների տեղափոխման և Արցախի դեմ օգտագործման  փաստեր:  

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am