Քաղաքականություն

ՌԴ գլխավոր դատախազն անհրաժեշտ է համարում կանխել ահաբեկիչների ներթափանցումը ԼՂ հակամարտության տարածք

1 րոպեի ընթերցում

ՌԴ գլխավոր դատախազն անհրաժեշտ է համարում կանխել ահաբեկիչների ներթափանցումը ԼՂ հակամարտության տարածք

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը անհրաժեշտ է համարում կանխել Լեռնային Ղարաբաղի հակամարտության տարածք վարձկանների եւ ահաբեկիչների ներթափանցումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կրասնովը այս մասին ասել է ԱՊՀ–ի մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի նիստում:

«25 տարի շարունակ մենք համատեղ ջանքերով ստեղծել ենք մեխանիզմներ, որոնք ապահովում են ԱՊՀ տարածքում քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը և չենք կարող, չպետք է թույլ տանք, որ դրանք փլուզվեն... այժմ առաջնային խնդիր է պաշտպանել մարդկանց և ապահովել նրանց արժանապատիվ, անվտանգ, խաղաղ ապրելու իրավունքը, այդ թվում ՝ հակամարտության տարածք վարձկանների և ահաբեկիչների ներթափանցումից, զենքի ապօրինի շրջանառությունը եւ ահաբեկչական գործողությունները ֆինանսավորող անձանցից»,- ասել է Կրասնովը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում