Քննարկել ենք տարածաշրջանում ծայր առնող ահաբեկչական նոր օջախի ոչնչացման ծրագիրը. Արայիկ Հարությունյան
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետությունում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ խորհրդակցությանը քննարկվել է ստեղծված օպերատիվ վիճակը և տարածաշրջանում ծայր առնող ահաբեկչական նոր օջախի ոչնչացման ծրագիրը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և բանակի հրամկազմի հետ քննարկել ենք ստեղծված օպերատիվ վիճակը և տարածաշրջանում ծայր առնող ահաբեկչական նոր օջախի ոչնչացման ծրագիրը: Սա ծանրագույն մարտահրավեր է, որը պարտադրվել է մեզ, և մենք այն ընդունել ենք միայն հաղթանակելու տրամադրությամբ»: