Քաղաքականություն

Ադրբեջանի նոր հարձակումը տեղի է ունենում Թուրքիայի արտգործնախարարի՝ Բաքու այցի ընթացքում. ՀՀ ԱԳՆ

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանի նոր հարձակումը տեղի է ունենում Թուրքիայի արտգործնախարարի՝ Բաքու այցի ընթացքում. ՀՀ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն ընդգծում է, որ Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծի հարավային ուղղությամբ հակառակորդի սկսած լայնամասշտաբ գրոհը տեղի է ունենում Թուրքիայի ԱԳ նախարարի՝ Բաքու այցի ընթացքում և ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահ երկրների ԱԳ նախարարների հայտարարությունից ժամեր անց: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԳՆ-ն այս մասին հաղորդագրություն է տարածել:

«Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել է Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծի հարավային ուղղությամբ հակառակորդի կողմից լայնամասշտաբ գրոհ սկսելու պաշտպանության բանակի տեղեկությանը:

Արցախի ՊԲ-ից ստացված տեղեկությունների համաձայն՝ այսօր՝ կեսօրին մոտ, Ադրբեջանի զինված ուժերը, մարտադաշտ նետելով ռեզերվային ուժեր և մեծաքանակ ռազմական տեխնիկա, ներառյալ՝ տանկեր և հրետանի, լայնամասշտաբ գրոհ է սկսել Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծի հարավային ուղղությամբ:

Այս գործողությունը տեղի է ունենում Թուրքիայի ԱԳ նախարար Բաքու այցի ընթացքում և ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահ երկրների ԱԳ նախարարների հայտարարությունից ժամեր անց։

Արցախի ՊԲ կողմից գործի են դրվել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ հարձակումը ետ շպրտելու համար:

Հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում