Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

ANCA-ն ԱՄՆ-ում Իսրայելի դեսպանին կոչ է արել, որ նրա երկիրը դադարեցնի զենքի վաճառքը Ադրբեջանին

ANCA-ն ԱՄՆ-ում Իսրայելի դեսպանին կոչ է արել, որ նրա երկիրը դադարեցնի զենքի 
վաճառքը Ադրբեջանին

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանը նամակ է ուղղել ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան Ռոն Դերմերին՝ կոչ անելով, որ նրա երկիրը դադարեցնի զենքի վաճառքը Ադրբեջանին:

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ հանձնախմբի կայքից:

Համբարյանը դեսպանին, մասնավորապես, ասել է. «Համոզվեք, որ Իսրայելը երբեք չի մասնակցի երկրորդ Հայոց ցեղասպանությանը»:

Համբարյանը Իսրայելի դեսպան Ռոն Դերմերին ուղղված անկեղծ և ուղիղ նամակում, մասնավորապես, խնդրել է, որ Իսրայելն անմիջապես դադարեցնի մահացու կամ երկակի նշանակության նյութերի և տեխնոլոգիաների վաճառքը կամ փոխանցումը Ադրբեջանին:

«Մենք հուսով ենք, որ մեր մտահոգությունները շտապ կփոխանցեք Իսրայելի կառավարությանը՝ աշխատելու անհապաղ դադարեցնել զենքի վաճառքն ու փոխանցումներն Ադրբեջանին և երաշխավորել, որ Իսրայելը երբեք մեղսակից չլինի երկրորդ Հայոց ցեղասպանությանը»,-նամակում նշել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի նախագահը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում և հրթիռակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները:

Արցախում և Հայաստանում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի, ողջ զինանոցի կիրառման՝ հրետակոծման, ԱԹՍ հարվածների և հրթիռակոծման հետևանքով 21 քաղաքացիական անձ է զոհվել, վիրավորվել 80-ը: Հաստատված է նաև միջազգայնորեն արգելված կասետային ռումբերի կիրառման փաստը:

Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում, նախնական տվյալներով, զոհվել է 240 զինծառայող և կամավորական:

Պատրաստեց Աննա Գրիգորյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]