Քաղաքականություն

Պարագվայի ԱԺԿ-ն մերժում է ուժի կիրառումը՝ որպես միջազգային վեճերի լուծման միջոց

2 րոպեի ընթերցում

Պարագվայի ԱԺԿ-ն մերժում է ուժի կիրառումը՝ որպես միջազգային վեճերի լուծման միջոց

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պարագվայի Առաջադիմական ժողովրդավարական կուսակցությունն անդրադարձել է արցախա-ադրբեջանական շփման գծում ընթացող ռազմական գործողություններին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, հայտարարության մեջ նշվում է, որ սեպտեմբերի 27-ից Հարավային Կովկասում ծավալված հակամարտության և ուժգնացող դիմակայության լույսի ներքո Պարագվայի Առաջադիմական ժողովրդավարական կուսակցությունը վերահաստատում է, որ մերժում է ուժի կիրառումը՝ որպես միջազգային վեճերի լուծման միջոց: Նշվում է, որ այս գործողությունները կարող են հանգեցնել միայն քաղաքացիական բնակչության հիմնարար իրավունքների խախտմանը և մարդկային կորուստներին:

«ԱԺԿ-ն իր համերաշխությունն է հայտնում այս հակամարտության զոհերին և կոչ է անում կողմերին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ երկխոսության՝ բանակցությունների շարունակման միջոցով, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ այն գիտակցմամբ, որ պատմությունը մեզ ուսուցանում է, որ բռնությունը միայն բռնություն և մահ է ծնում: Ժողովուրդների ինքնորոշման և իրենց տարածքում խաղաղ և ժողովրդավարական եղանակով ապրելու իրավունքի ճանաչումը միջազգային հանրության պարտավորությունը, որը պետք է վերակերպվի կոնկրետ գործողությունների՝ ուղղված Հարավային Կովկասում են ամբողջական խաղաղության վերականգմանը»,- ասված է Առաջադիմական ժողովրդավարական կուսակցության հայտարարությունում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում