Հասարակական

Սևան քաղաքում և Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում սպասվում է գազամատակարարման ընդհատում

1 րոպեի ընթերցում

Սևան քաղաքում և Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում սպասվում է գազամատակարարման ընդհատում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 2-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Նաիրյան փողոցի թիվ 175, 177, 179, 181, 183, 187, Էներգետիկների փողոցի թիվ 1, 2, 3, Նալբանդյան փողոցի թիվ 44 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 09.00-ից մինչև ժամը 18.00-ն Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղի գազասպառողների գազամատակարարումը:

«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասված է «Գազպրոմ Արմենիա»-ի տարածած հաղորդագրությունում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում