1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Թուրքիան Ադրբեջանում տեղակայման համար պատրաստում է սիրիացի վարձկաններին. The Guardian

Թուրքիան Ադրբեջանում տեղակայման համար պատրաստում է սիրիացի վարձկաններին. The Guardian

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի հսկողության տակ գտնվող սիրիացի վարձկանները պատրաստվում են տեղակայվել Ադրբեջանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է հեղինակավոր The Guardian-ը:

Լրատվամիջոցը նշում է,որ Ադրբեջանում վարձկանների տեղակայումը վկայում է տարածաշրջանում Թուրքիայի հավակնությունների մեծացման մասին: Լեռնային Ղարաբաղի ճակատում Թուրքիան իր համար ստեղծում է Մոսկվայի հետ մրցակցության երրորդ թատերաբեմը: Անկարան արդեն ներգրավված է Ռուսաստանի հետ հակամարտություններում Սիրիայում և Լիբիայում և լարվածությունն այժմ կարող է տեղափոխվել նաև Լեռնային Ղարաբաղ:

Հոդվածում անդրադարձ է կատարվում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությանը, որ իրենց պետությունն ամբողջովին աջակցում է եղբայրական Ադրբեջանին` Լեռնային Ղարաբաղի խնդիրը ի շաh նրա լուծելու հարցում:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխա: Հայկական կողմն ունի 84 զոհ և կա շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։ Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային ավելի քան 400 կորուստ: Առայժմ հայտնի տվյալներով՝ ադրբեջանական զինուժն ընդհանուր առմամբ կորցրել է 4 ուղղաթիռ, 36 ԱԹՍ, 36 տանկ և հետևակի մարտական մեքենա, ինչպես նաև 2 ինժեներական զրահամեքենա և 47 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]