Հասարակական

Վարչապետը խոստացավ մեկ շաբաթվա ընթացքում հանդիպել ՔՊ գրասենյակի դիմաց իրեն սպասող քաղաքացիներին

1 րոպեի ընթերցում

Վարչապետը խոստացավ մեկ շաբաթվա ընթացքում հանդիպել ՔՊ գրասենյակի դիմաց իրեն սպասող քաղաքացիներին

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստացավ մեկ շաբաթվա ընթացքում հանդիպել քաղաքացիների հետ, որոնք ՔՊ գրասենյակի մոտ խնդրեցին վարչապետին լսել իրենց: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանը մտնում էր ՔՊ գրասենյակ, երբ քաղաքացիները խնդրեցին խոսել իրենց հետ, հարցրեցին կարո՞ղ են սպասել վարչապետին հավաքից հետո:

Վարչապետն ասաց. «Կզանգենք, կկապվենք, կգաք, կհանդիպենք: Մեկ շաբաթվա մեջ»:

Քաղաքացին, ով խոսեց վարչապետի հետ, լրագրողների հետ զրույցում նշեց, որ Մանուել Մանուկյանի թիմացիներն են, «Ոչ վարկային թալանին» նախաձեռնության ներկայացուցիչներ: «Այս մի քանի ամիսների ընթացքում պահանջում ենք վարկերի հետ կապված բանկային համակարգի փոփոխություններ, տոկոսների իջեցումներ»,-ասաց նա:

Նախաձեռնության անդամները ակցիաներ են անցկացրել՝ դժգոհություն հայտնելով բանկերի, վարկային կազմակերպությունների վերաբերյալ՝ վարկերի հետ կապված:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում