Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արայիկ Հարությունյանը ԿԳՄՍ նախարարի պաշտոնից հրաժարական կտա հիմքեր լինելու դեպքում

Արայիկ Հարությունյանը ԿԳՄՍ նախարարի պաշտոնից հրաժարական կտա հիմքեր 
լինելու դեպքում

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԵԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը վստահեցնում է, որ հրաժարականի դիմում կգրի, եթե դրա համար հիմքեր լինեն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հարությունյանն այս մասին ասաց հրավիրված ասուլիսի ժամանակ:

«Եթե իմ հրաժարականի համար հիմքեր լինեն, ես մեկ րոպե ավել չեմ մնա այս պաշտոնին և ինքս դիմում կգրեմ: Բողոքները կապված են այն մեծ ռեֆորմների փաթեթի հետ, որն իրականացվում է: Որոշ քաղաքական շրջանակների մտահոգությունը կապված է այն բանի հետ, որ բարեփոխումների արդյունքում ունենալու ենք մի սերունդ, որն իրենց հենքը չի հանդիսանալու, լինելու է քննադատող ու վերլուծող: Իսկ վերլուծող սերունդն այդ շրջանակներին չի սատարելու»,- նշեց նախարարը:

Անդրադառնալով բողոքող խմբերի հետ չհանդիպելուն՝ Հարությունյանն ասաց, որ բոլոր այն դեպքերում, երբ կա օրակարգ, ինքը հանդիպում է: Նրա խոսքով՝ եթե դրվում են ծայրահեղ կետեր, ինչպիսին, օրինակ, հրաժարականն է, ինքն անիմաստ է գտնում քննարկման մեջ մտնելը:

«Դա իրենց պայքարի և օրակարգի հարցն է, իմ օրակարգի հարցը չէ: Իմ օրակարգի հարցը ոլորտի բարեփոխումներն են և ոլորտում նորություններ բերելը»,- ասաց ԿԳՄՍ նախարարը:

ՀՀ ազգային ժողովի դիմաց սեպտեմեբերի 16-ին իրականացվելու է բողոքի ակցիա` ի աջակցություն նույն օրը ԱԺ լիագումար նիստում  «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացվող  ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի  հրաժարականի պահանջի։

Լիլիթ Դեմուրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]