1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին Երևանում հաղթեց Էստոնիային

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին Երևանում հաղթեց Էստոնիային

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Ազգերի լիգայի որակավորման երկրորդ տուրի շրջանակներում Հայաստանի ընտրանին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում հյուրընկալեց Էստոնիային:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մեկնարկային րոպեներին Հայաստանի ընտրանին ակտիվ և նվրրված խաղ էր ցուցադրում: Հայաստանի հավաքականը հիմնական տիրում էր գնդակին, իսկ էստոնացիները շեշտը դնում էին հակագրոհների վրա: Հայաստանի ընտրանին ունեցած առավելությունը գոլի վերածեց 44-րդ րոպեին: Ստանալով Արշակ Կորյանի դիպուկ փոխանցումը` գեղեցիկ հարվածով գոլի հեղինակ դարձավ Ալեքսանդր Կարապետյանը: Ֆուտբոլային լեզվով` սա գոլ էր «հանդերձարանի ճանապարհին»:

Երկրորդ կեսում Կապառոսը մի շարք փոփոխություններ կատարեց: Իր նորամուտը հավաքականում տոնեց Վահան Բիչախչյանը, ով մոտ էր անմիջապես գոլի հեղինակ դառնալուն, սակայն զգոն էր էստոնացիների դարպասապահը: Հանդիպման 65-րդ րոպեին հեռահար, դիպուկ, շեշտակի հարվածով հաշվի տարբերությունը կրկնապատկեց Անգուլո Վբեյմարը:

Հայաստան-Էստոնիա` 2:0:

Հայաստանի ազգային ընտրանին առաջին հաղթանակը տոնեց նոր գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի գլխավորությամբ և Ազգերի լիգայում:

Ազգերի լիգայի երրորդ տուրի շրջանակներում Հայաստանի ընտրանին Երևանում կխաղա Վրաստանի հավաքականի հետ: Այդ խաղը նախատեսված է հոկտեմբերի 11-ին:

 

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]