Երևանում՝ 11:07,   29 Մայիս 2024

Գյումրին այսօր Հայաստանի կենսունակության ապացույցն է. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան

Գյումրին այսօր Հայաստանի կենսունակության ապացույցն է. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայերեն և ֆրանսերեն լեզուներով շնորհավորել է Գյումրու օրը և լուսանկարներ հրապարակել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ֆրանսիայի դեսպանը ուրախ տոն է մաղթում Գյումրի քաղաքին և նրա բնակիչներին:

«Հայ ժողովրդի տոկունության խորհրդանիշ Գյումրին այսօր Հայաստանի կենսունակության ապացույցն է։ Քաղաքի բացառիկ պատմական ժառանգությունը և նրա բնակիչների դինամիզմը Գյումրին դարձնում են մշակութային մայրաքաղաք:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը հպարտ է մասնակցել Գյումրու նորացմանը և աջակցել քաղաքում ֆրանսիական մշակույթի և լեզվի զարգացմանը` Գյումրու համալսարանի, ֆրանսերենի խորացված ուսուցմամբ N10 և N 45 դպրոցների, SPFA Հայաստան և KASA կենտրոնների հետ միասին։ Եվ չմոռանանք քաղաքի ռեստորանատերերը և Տիրամայր Հայաստանի Պօղոսեան Կրթահամալիրը, որոնց հետ համատեղ 2019 թվականին կազմակերպել էինք « Goût de France »/ Ֆրանսիայի համը գաստրոնոմիկ միջոցառումը: Տոնդ շնորհավո՜ր, Գյումրի»,- գրել է Լաքոտը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am