Միջազգային

 Պենտագոնը հաղորդել Է գերձայնային թեւավոր հրթիռի նախատիպերի փորձարկումների մասին

1 րոպեի ընթերցում

 Պենտագոնը հաղորդել Է գերձայնային թեւավոր հրթիռի նախատիպերի փորձարկումների մասին

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության հեռանկարային հետազոտական նախագծերի վարչությունը (DARPA) հաղորդել Է Hypersonic Air-breathing Weapon Concept (HAWC) հայեցակարգի գերձայնային թեւավոր հրթիռի երկու նախատիպերի փորձարկումների փուլերից մեկի հաջողությամբ ավարտվելու մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«DARPA-ն եւ ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերն այսօր հայտարարել են գերձայնային օդահրթիռային զենքի հայեցակարգի երկու տարբերակների փորձարկումների հաջողությամբ ավարտվելու մասին, որոնց ժամանակ նախատիպերը ամրացված են եղել կրող ինքնաթիռի ֆյուզելյաժին, եւ (ստեղծողները) պատրաստ են օրացուցային տարվա ընթացքում ձեռնամուխ լինել առաջին փորձարկումներին՝ ազատ թռիչքի պայմաններում»,-ասվում Է վարչության հայտարարության մեջ:

Ծրագրի շրջանակներում, որը հայտնի Է որպես HAWC, կստեղծվի օդային բազավորման գերձայնային հրթիռ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում