Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արսեն Թորոսյանին ԱԱԾ կանչելու որևէ հիմք չկա. Արգիշտի Քյարամյան

Արսեն Թորոսյանին ԱԱԾ կանչելու որևէ հիմք չկա. Արգիշտի Քյարամյան

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արգիշտի Քյարամյանն Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին ԱԱԾ կանչելու որևէ հիմք չի տեսնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Քյարամյանն ասաց Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, պատասխանելով այն հարցին, թե արդյոք վերջին օրերին Թորոսյանը կանչվել է ԱԱԾ:

«Ոչ, չի կանչվել: Արսեն Թորոսյանին ԱԱԾ կանչելու որևէ հիմք չկա»,- ասաց Քյարամյանը:

Վերջին օրերին լրատվամիջոցներում լուրեր են տարածվում այն մասին, որ Արսեն Թորոսյանը հրաժարական է ներկայացրել, կանչվել նաև Ազգային անվտանգության ծառայություն: Թորոսյանը հերքել է հրաժարականի մասին տեղեկությունները:

Նորայր Շողիկյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]