Հասարակական

ՍԴ դատավորի պաշտոնում կառավարության նոր թեկնածուն Էդգար Շաթիրյանն է

1 րոպեի ընթերցում

ՍԴ դատավորի պաշտոնում կառավարության նոր թեկնածուն Էդգար Շաթիրյանն է

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում Էդգար Շաթիրյանի թեկնածությունն առաջադրելու որոշում է կայացրել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին որոշումը հրապարակված է գործադիրի պաշտոնական կայքում:

«Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է 1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 23-ի «Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում թեկնածու առաջադրելու մասին» N 1232-Ա որոշման 1-ին կետում «Վահրամ Ավետիսյանի» բառերը փոխարինել «Էդգար Շաթիրյանի» բառերով»,- ասված է որոշման մեջ:

Օգոստոսի 17-ին ՍԴ դատավորի պաշտոնում կառավարության թեկնածու Վահրամ Ավետիսյանն իր թեկնածությունը հետ կանչելու դիմում էր ներկայացրել Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին:

2019թ. նոյեմբերին Էդգար Շաթիրյանն Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության կողմից առաջադրվել և ընտրվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում, սակայն օրեր անց հրաժարական ներկայացրել այդ պաշտոնից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում