ՀՀ ԶՈՒ երգի-պարի համույթը կմասնակցի «Ընկերակցություն առանց սահմանների» փառատոնին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Միջազգային բանակային խաղեր-2020» միջոցառումների շրջանակում օգոստոսի 20-ից սեպտեմբերի 6-ը Մոսկվայում անցկացվելու է «Ընկերակցություն առանց սահմանների» ազգային մշակութային փառատոնը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, փառատոնին մասնակցելու նպատակով Մոսկվա են մեկնելու ՀՀ ԶՈՒ երգի-պարի համույթը: