Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կառավարությունն առաջարկում է սոցիալական գովազդն ազատել հարկումից

Կառավարությունն առաջարկում է սոցիալական գովազդն ազատել հարկումից

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել Հարկային օրենսգրքում և հարակից մի շարք օրենքներում, ինչի արդյունքում սոցիալական գովազդը կազատվի հարկումից: «Արմենպրեսի» փոխանցմամբ՝ գործադիրի օգոստոսի 20-ի նիստում նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

«Այս նախագծով առաջարկվում է սոցիալական գովազդն ազատել հարկումից և վերահսկողության իրականացումը վերապահել Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին: Այստեղ ներկայացված երեք օրենքներում փոփոխությունները միտված են համայնքի ֆինանսական միջոցները մեծացնելուն և լիազորությունների ապակենտրոնացում ապահովելուն»,- ասաց Պապիկյանը:

Նախարարը նշեց, որ նախագիծը շատ կարևոր նշանակություն ունի և այն տարածքային համաչափ զարգացման շրջանակում էական առաջխաղացում է, բխում է ՀՀ համաչափ զարգացման իշխանության գաղափարից և լիազորությունների ապակենտրոնացմանն ուղղված քայլերից մեկն է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]