Միջազգային

Արբանյակային լուսանկարները ցույց են տվել ԿԺԴՀ-ի միջուկային օբյեկտի վնասվածքները

2 րոպեի ընթերցում

 Արբանյակային լուսանկարները ցույց են տվել ԿԺԴՀ-ի միջուկային օբյեկտի վնասվածքները

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արբանյակային լուսանկարները վկայում են այն մասին, որ Հյուսիսային Կորեայում վերջերս տեղի ունեցած հեղեղումները, հնարավոր Է, վնաս են հասցրել պոմպակայաններին, որոնք միացված Էին Յոնբենում գտնվող երկրի գլխավոր միջուկային օբյեկտին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդում Է 38 North ամերիկյան կայքը, որն զբաղվում Է ԿԺԴՀ-ի խնդիրներով: Վերլուծելով օգոստոսի 6-ի արբանյակային լուսանկարները՝ կայքի փորձագետները հայտարարել են, որ ջուրը «հասել Է երկու պոմպակայանների, որոնք սպասարկում են Յոնբենի միջուկային համալիրի ռեակտորները: «Օգոստոսի 6-ի լուսանկարները, հուլիսի 22-ի պատկերների համեմատությամբ, ցույց են տալիս ջրի մակարդակի կտրուկ բարձրացում Կուլեն գետում, որը հոսում Է Յոնբենի համալիրի կողքով»,-նշվում Է հոդվածում:

«Պոմպերի եւ խողովակաշարերի վնասումը պոմպակայանների ներսում ամենախոցելի տեղն Է ռեակտորների համար: Եթե ռեակտորներն աշխատեին, ապա դրանց սառեցման անհնարինությունը կպահանջեր դրանք կանգնեցնել»,-ասվում Է զեկույցում: Կորեական թերակղզում մոլեգնել են տեւական անձրեւները, առաջացնելով հեղեղումներ եւ փլուզումներ, որոնք հանգեցրել են ավերածությունների եւ մարդկանց զոհվելու ինչպես Հյուսիսային, այնպես Էլ Հարավային Կորեայում: Յոնբենը ԿԺԴՀ-ի խոշորագույն միջուկային օբյեկտն Է, որը հիմնվել Է 1964 թվականին: Ամփոփելով ԱՄՆ-ԿԺԴՀ երկրորդ գագաթնաժողովի արդյունքները՝ հյուսիսկորեական կողմը հայտարարել Է, որ Փհենյանը պատրաստ Է եղել «ընդմիշտ եւ լիովին» փակել Յոնբենի միջուկային օբյեկտները՝ միջազգային պատժամիջոցները մասնակիորեն հանելու դիմաց: Գագաթնաժողովի ընթացքում համաձայնություն ձեռք չի բերվել, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում