«Կոպենհագեն»-ը և «Շախտյոր»-ը Եվրոպայի լիգայում դուրս եկան քառորդ եզրափակիչ
23:30, 5 Օգոստոս 2020
ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի լիգան կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով ընդհատվելուց հետո վերսկսվեց:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի շրջանակներում դանիական «Կոպենհագեն»-ը 3:0 հաշվով առավելության հասավ թուրքական «Ստամբուլ Բաշակշեհիր»-ի նկատմամբ և երկու խաղերի ընդհանուր 4:0 հաշվով դուրս եկավ քառորդ եզրափակիչ:
Օրվա մյուս խաղում Դոնեցկի «Շախտյոր»-ը 3:0 հաշվով առավելության հասավ գերմանական «Վոլֆսբուրգ»-ի նկատմամբ և կշարունակի պայքարը Եվրոպայի լիգայում:
Եվրոպայի լիգայի խաղերը կկայանան նաև օգոստոսի 6-ին:
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում