«Կոպենհագեն»-ը և «Շախտյոր»-ը Եվրոպայի լիգայում դուրս եկան քառորդ եզրափակիչ

Armenpress 23:30, 5 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի լիգան կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով ընդհատվելուց հետո վերսկսվեց:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի  շրջանակներում դանիական «Կոպենհագեն»-ը 3:0 հաշվով առավելության հասավ թուրքական «Ստամբուլ Բաշակշեհիր»-ի նկատմամբ և երկու խաղերի ընդհանուր 4:0 հաշվով դուրս եկավ քառորդ եզրափակիչ:

Օրվա մյուս խաղում Դոնեցկի «Շախտյոր»-ը 3:0 հաշվով առավելության հասավ գերմանական «Վոլֆսբուրգ»-ի նկատմամբ և կշարունակի պայքարը Եվրոպայի լիգայում:

Եվրոպայի լիգայի խաղերը կկայանան նաև օգոստոսի 6-ին:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

 

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am