Միջազգային

Խուան Կառլոս Ա-ն արդեն գտնվում Է Դոմինիկյան Հանրապետությունում. ABC

2 րոպեի ընթերցում

Խուան Կառլոս Ա-ն արդեն գտնվում Է Դոմինիկյան Հանրապետությունում. ABC

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գահից հրաժարված Խուան Կառլոս Առաջինը, որը հայտարարել Է Իսպանիայից հեռանալու որոշման մասին, արդեն գտնվում Է Դոմինիկյան Հանրապետությունում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 4-ին հաղորդել Է ABC թերթը:

Հրատարակության տեղեկատվությամբ՝ պետության նախկին գլխավորը դեռ հանգստյան օրերին մեկնել Է Գալիսիա, այնտեղից հասել Է մինչեւ Պորտու, իսկ այնուհետեւ նստել ինքնաթիռ մինչեւ Դոմինիկյան Հանրապետություն: Ամենայն հավանականությամբ, Խուան Կառլոս Ա-ն ընդունել Է իր բարեկամների բազմաթիվ հրավերներից մեկը: Հայտնի չԷ, գրում Է թերթը, թե այդ երկիրը կմնա արդյոք նրա վերջնական նպատակակետը: Թերթի վարկածով՝ պետության նախկին գլխավորը ասել Է, որ, եթե ինքն ստիպված լինի մեկնելու Իսպանիայից, ինքը կուղեւորվեր Նոր Զելանդիա:

Իր հերթին Պորտուգալիայի TVE հեռուստաալիքը հավաստիացնում Է, որ Խուան Կառլոս Ա-ն գտնվում Է Էշտորիլ բնակավայրում, որտեղ նա ապրել Է իր մանկության մի մասը: El Confidencial թերթը չի բացառում, որ պետության նախկին գլխավորը կարող Էր մեկնել Իտալիա կամլՖրանսիա: Ըստ որում պաշտոնապես այն մասին, թե ուր կարող Էր մեկնել Խուան Կառլոս Ա-ն, չի հաղորդվում:

Օգոստոսի 3-ին հայտնի Է դարձել, որ Խուան Կառլոս Ա-ն իր որդի Ֆիլիպ VI-ին հայտնել Է երկրից հեռանալու որոշման մասին:

Պետության նախկին գլխավորը հայտնվել Է խոշոր սկանդալի Էպիկենտրոնում: Շվեյցարիայում եւ Իսպանիայում վարվում են հետաքննություններ, որոնք այսպես թե այնպես կապված են Իսպանիայի մեծավաստակ թագավորի, այս տիտղոսն Է կրում Խուան Կառլոս Ա-ն որդու օգտին գահից հարժարվելուց հետո, հնարավոր արտասահմանյան հաշիվների հետ:

Զանգվածային լրատվամիջոցներում հայտնվել Է տեղեկատվություն, թե 2008 թվականին Շվեյցարիայի բանկերի հաշիվներ կարող Էր փոխանցվել 100 միլիոն դոլար՝ որպես միջնորդադրամ պետության նախկին գլխավորին սաուդյան կողմի հետ բանակցություններում, որպեսզի Մեքքա - Մեդինա արագընթացիկ երկաթուղու կառուցման պատավորագիրը բաժին հասնի Իսպանիայի ընկերությունների կոնսորցիումին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում