Հասարակական

Փոքր Սևանում կանաչման վտանգ և լողալու հետ կապված խնդիր չկա

1 րոպեի ընթերցում

Փոքր Սևանում կանաչման վտանգ և լողալու հետ կապված խնդիր չկա

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոքր Սևանում, որտեղ հիմնականում լողափերն են, լողալու խնդիր չկա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում ասաց Շրջակա միջավայրի նախարարի պարտականությունները կատարող Վահե Ջիլավյանը:

«Սևանում լողալու հետ կապված որևէ սահմանափակում չունենք: Բայց կարծում եմ բնակիչներն էլ չեն ցանկանա կանաչած հատվածներում լողալ: Իսկփոքր Սևանում, որտեղ հիմնականում լողափերն են, կանաչման վտանգ չկա: Այնպես որ, փոքր Սևանում լողալու հետ կապված խնդիր չունենք», - ասաց Ջիլավյանը:

Անդրադառնալով կողակի պաշարների վերականգնմանը՝ նա նշեց, որ մայրական կազմի հետ կապված արդեն ծրագրեր կան: «Հենց հիմա գործընթացների մեջ ենք, հուսով ենք, որ կարճ ժամանակ անց կարող ենք հասնել նրան, որ կողակի մանրաձուկ ունենաք և լիճ բաց թողնենք »,- ասաց Ջիլավյանը:

Սևանա լիճն այս տարի ևս կանաչում է: Լճում կապտականաչ ջրիմուռների ինտենսիվ աճի և ջրի որակի անկման հիմնական պատճառներն են լճի մակարդակի իջեցումը, կենցաղային կեղտաջրերի և ջրածածկ անտառներից օրգանական նյութերի ներհոսքը, ձկան կենսազանգվածի կրճատումը, ջերմաստիճանի բարձրացումը:

Աննա Գրիգորյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում