Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Գավառում, Մարտունիում և Սևանում կհիմնվեն կենսաբանական մաքրման կայաններ

Գավառում, Մարտունիում և Սևանում կհիմնվեն կենսաբանական մաքրման կայաններ

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը Սևանա լիճ թափվող կեղտաջրերի հետ կապված միջոցառումների շարքում նախատեսել է ծրագիր, որի շրջանակում 3 խոշոր աղտոտող համայնքներում՝ Գավառում, Մարտունիում և Սևանում կհիմնվեն կենսաբանական մաքրման կայաններ։

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ոսկեհատ Գրիգորյանը նշեց, որ դրանք հիմնվելու են մեխանիկական մաքրման կայաններին կից:

«Սևանա լճի տարեկան ծրագրի միջոցառումներով 2020 թվականի ընթացքում կիրականացվի այդ կայանների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմումը: Ֆինանսների առկայության պարագայում մեկ բաղադրիչի, կոնկրետ Գավառի դեպքում, կսկսվեն կենսաբանական մաքրման կայանի կառուցման աշխատանքները»,- ասաց Ոսկեհատ Գրիգորյանը:

Նախարարության աշխատանքն ակտիվ փուլում է լոկալ մարքման կայանների ստեղծման հարցում: Մասնավորապես, պարբերաբար քննարկումներ են իրականացվում տնտեսավարողների հետ մաքրման կայանների առկայության կարևորության, հնարավոր լուծումներ գտնելու ուղղությամբ: Կազմակերպվել են հանդիպումներ նաև լոկալ մաքրման կայաններ արտադրող ընկերությունների հետ:

«Քննարկվել են բոլոր հնարավոր մանրամասները, որպեսզի լոկալ կայանների ստեղծման աշխատանքները լինեն փոխշահավետ: Այս պահի դրությամբ առավել խոշոր տնտեսավարողների մոտ տեղադրված է 17 լոկալ մաքրման կայան: Նախատեսվում է  ընդլայնել այդ ցանկը: Հարցի հետ կապված՝ տնտեսավարողները պատշաճ ձևով ծանուցված են»,- հավելեց նախարարության ներկայացուցիչը:

Շրջակա միջավայրի նախարարության մասնագիտական ստորաբաժանումներն ամենօրյա ուշադրության կենտրոնում են պահում Սևանա լճում կապտականաչ ջրիմուռների ակտիվացման խնդիրը։ Այս պահին կապտականաչ ջրիմուռների ակտիվություն է դիտարկվում ինչպես Մեծ Սևանի, այնպես էլ Փոքր Սևանի հատվածներում։ 2019-ին մեկնարկած Սևանի ափամերձ անտառածածկ հատվածների մաքրման աննախադեպ ծավալների շնորհիվ այս տարի լճում ֆոսֆորի կոնցենտրացիան անհամեմատ նվազել է։ Նախորդ տարվա ընթացքում ափամերձ հատվածներից մաքրվել է շուրջ 100 հեկտար անտառածածկ տարածք։ Այս տարի աշխատանքները կշարունակվեն։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]