Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կապանում գործարկվում է Հայաստանի ամենաերկար զիփլայնը

Կապանում գործարկվում է Հայաստանի ամենաերկար զիփլայնը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Սյունիքի մարզի Կապան համայնքում դեռևս 2019 թվականի վերջին սկսված, 2020-ին շարունակված աննախադեպ երկարությամբ զիփլայնի կառուցման ծրագիրը մոտեցավ ավարտին։ Հուլիսի 20-ին պաշտոնապես բացվում է Հայաստանի ամենաերկար զիփլայնը։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեց նախագծի ինժեներ Գեղամ Միրոյանը։ Այս ծրագրով Կապանը դառնում է հետաքրքիր էքստրիմի սիրահարների համար:

«Համավարակը հաշվի առնելով՝ բացումը լինելու է բաց տարածքում։ Ներկաներին տրամադրվելու են դիմակներ, ախտահանիչ միջոցներ։ Պահպանվելու են անվտանգության բոլոր կանոնները»,-ասաց Գեղամ Միրոյանը։ 

Զիփլայնի ծառայություններից հենց այսօր՝ հուլիսի 20-ին, օգտվողներն արդեն նախապես գրանցվել են։ Գեղամ Միրոյանը նշեց, որ բավական հետաքրքվողներ կան։ Տոմսի արժեքը 10 հազար դրամ է։

Կապանի՝ երկու մասից բաղկացած զիփլայնի ընդհանուր երկարությունը 1750 մետր է, մեկ կետից մյուս կետի երկարությունը 1080 մետր է, այն երկար է Ենոքավանի (750 մ) և Երևանի (մոտ 870 մ) զիփլայններից: Նախագծի ինժեները վստահեցնում է, այն իր երկարությամբ ու տեղակայմամբ առանձնանում է տարածաշրջանում։ Զիփլայնն անցնում է քաղաքի վրայով: Այսինքն` զբոսաշրջիկն անցնելու է շենքերի վրայով: Հիմնականում զիփլայնները բնության գրկում են լինում, սա քաղաքի մեջ է, անցնում է քաղաքի վրայով:

Արագությունը ճոպանի վրա հասնում է մինչև 120 կմ/ժ։ Մասնագետը նշում է, որ անվտանգության առումով որևէ խնդիր չկա: Աշխատանքները կատարվել են ամենաբարձր մակարդակով: Այցելուների հետ տեղում աշխատանք կկատարվի, կլինի հրահանգավորում

Զիփլայնի նախագիծը զբոսաշրջության ոլորտում Կապանի 2020 թվականի առաջին խոշոր ներդրումային ծրագիրն է։

Աննա Գզիրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]