Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանում սպասվում է անոմալ շոգ և  բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Հայաստանում սպասվում է անոմալ շոգ և  բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արարատի և Արմավիրի մարզերում, Արագածոտնի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում հուլիսի 19-21-ն սպասվում է անոմալ բարձր ջերմային ֆոն, ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +39․․․+41 աստիճանի։ Նշված օրերին հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, հուլիսի 19-ի ցերեկը, 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 21-ի կեսօրից հետո հյուսիսային շրջաններում, 22-24-ը ժամանակ առ ժամանակ  շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում մինչև 20-25 մ/վ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:

Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 19-20-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, 22-23-ը կնվազի 8-10 աստիճանով:

 

Երևանում հուլիսի 19-ի ցերեկը, 20-21-ն սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-24-ը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am