Միջազգային

Քանիե Ուեսթն ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Է գրանցվել

2 րոպեի ընթերցում

 Քանիե Ուեսթն ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռեփ-կատարող Քանիե Ուսեթն ԱՄՆ-ի նախագահի թեկնածում Է գրանցվել Օկլահոմայի նահանգի ընտրական հանձնաժողովում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին են վկայում տեղական ընտրական հանձնաժողովի՝ հուլիսի 15-ին հրապարակված տվյալները:

Ընտրական հանձնաժոովի կայքում զետեղված տեղեկատվության համաձայն՝ ռեփերը նշել Է, որ կներկայացնի BDY (Birthday Party, որ կարելի Է թարգմանել թե՛ որպես «Ծննդյան օրվա կուսակցություն» եւ թե՛ «Երեկույթ ծննդյան օրվա առթիվ») կուսակցությունը: Այսպիսով, առնվազն Օկլահոմայում կատարողի ազգանունը կհայտնվի ընտրաթերթիկում: Associated Press գործակալության տվյալներով՝ այդ նահանգում անկախ թեկնածուներ են գրանցվել նաեւ դաշնակահարուհի Ջեյդ Սիմոնսը եւ գործարար Բրոք Փիրսը: Միեւնույն ժամանակ մինչ օրս պարզորոշություն չկա, թե Ուեսթն իրոք կմասնակցի արդյոք նախագահական ընտրարշավին:

Հուլիսի 15-ին Intelligencer ինտերնետ-պորտալը, որը «Նյու Յորք» հանդեսի հավելվածն Է, պնդել Է, որ ռեփերն արդեն հրաժարվել Է պետության ղեկավարի պաշտոնի համար իր թեկնածությունը քվեարկության դնելու պլաններից: Ըստ որում TMZ առցանց-հրատարակությունն անցյալ շաբաթ հայտնել Է, որ ընտրություններում պայքարելու պատրաստակամության մասին ռեփերի հայտարարությունը հարուցվել Է երկբեւեռ խանգարման սրումից, որով մեկ տարի չԷ, որ տառապում Է ռեփերը: ԱՄՆ-ի նախագահի 59-րդ ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 3-ին: Ընտրություններում դեմոկրատներից թեկնածուն կլինի, ինչպես սպասվում Է նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը, հանրապետականներից՝ պետության գործող ղեկավար Դոնալդ Թրամփը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում