Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   8 Օգոստոս

Հիվանդության հիմքով բացակա պատգամավորները գրավոր քվեարկելու հնարավորության կստանան

Հիվանդության հիմքով բացակա պատգամավորները գրավոր քվեարկելու հնարավորության կստանան

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի, Աննա Կարապետյանի, Հայկ Գևորգյանի և Վահագն Հովակիմյանի հեղինակած օրինագծով նախատեսվում է գրավոր քվեակելու հնարավորություն տալ հիվանդության հիմքով խորհրդարանի նիստին բացակա պատգամավորներին:

Պատգամավոր Վահագն Հովակիմյանը նշեց, որ օրենքի նախագծով առաջարկվում է ներդնել առողջության հիմքով ժամանակավորապես անաշխատունակ ճանաչված պատգամավորների գրավոր քվեարկության կարգը: Ներկայումս գործող կարգավորումներով ԱԺ պատգամավորները գրավոր քվեարկելու իրավունք ունեն միայն այն դեպքում, երբ ԱԺ-ի կողմից գործուղման մեջ են:

Հովակիմյանը նշեց, որ օրենքի նախագծի անհրաժեշտությունն առաջացել է հատկապես կորոնավիրուսի համավարակի օրերին, երբ ԱԺ որոշ պատգամավորներ վարակվել են կորոնավիրուսով:

Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 80 «կողմ» և 18 «դեմ» ձայներով:

Նորայր Շողիկյան





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ