«Ռոմա»-ն առանց Մխիթարյան հաղթեց «Բրեշիա»-ն
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի ֆուտբոլի առաջնության 32-րդ տուրում «Ռոմա»-ն արտագնա խաղում մրցեց «Բրեշիա»-ի հետ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` մայրաքաղաքային ակումբին հաջողվեց 3 անպատասխան գնդակուղարկել «Բրեշիա»-ի դարպասը` սեփականը պահելով անառիկ: «Ռոմա»-ի կազմում աչքի ընկանՖասիոն, Կալինիչը և Զանիոլոն:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը դեղին քարտերի պատճառովորակազրկված էր այս խաղում: Նա բաց թողեց հանդիպումը:
Այս հաղթանակից հետո «Ռոմա»-ն մրցաշարային աղյուսակում 5-րդն է և ունի 54 միավոր:
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը