Սպորտ

Մխիթարյանը ճանաչվել է Սերիա Ա-ի 31-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ

1 րոպեի ընթերցում

Մխիթարյանը ճանաչվել է Սերիա Ա-ի 31-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և«Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Սերիա Ա-ի 31-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` SofaScore-ը կազմել է Իտալիայի առաջնության 31-րդ տուրի խորհրդանշական հավաքականի կազմը` դրանում ընդգրկելով նաև Մխիթարյանին: Ինչպես նաև հայ կիսապաշտպանին ճանաչել է տուրի լավագույն ֆուտբոլիստ:

Ավելի վաղ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և«Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է«Պարմա»-ի հետ խաղի լավագույն ֆուտբոլիստ: «Ռոմա»-ի թվիթերյան էջի քվեարկության արդյունքում հայ կիսապաշտպանը ճանաչվել է լավագույնը:

Իտալիայի ֆուտբոլի առաջնության31-րդ տուրում«Ռոմա»-ն Հռոմի Օլիմպիական մարզադաշտում հյուրընկալեց«Պարմա»-ին:Հյուրերին հաջողվեց առաջինը բացել հանդիպման հաշիվը:«Պարմա»-իցաչքի ընկավ Կուչան:Սակայն խաղակեսի վերջնամասում Հենրիխ Մխիթարյանը,որը«Ռոմա»-ի մեկնարկային կազմում էր,հավասարեցրեց հաշիվը:Երկրորդ կեսի57-րդ րոպեին ստանալով Մխիթարյանի փոխանցումը՝ Վերետուն առաջ մղեց«գայլերին»:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում