Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Գավառի տարածաշրջանի վետերանները պարգեւատրվեցին հաղթանակի 75­­-ամյակի առթիվ

Գավառի տարածաշրջանի վետերանները պարգեւատրվեցին հաղթանակի 75­­-ամյակի 
առթիվ

ԳԱՎԱՌ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վետերանների միավորման նախագահ, գնդապետ Սիմոն Եսայանը եւ ՀՀ  Պաշտպանության նախարարության  ներկայացուցիչ, փոխգնդապետ Ամրամ Օհանյանը Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75­­-ամյակի առթիվ մեդալներ ու դրամական պարգեւներ հանձնեցին Գավառի տարածաշրջանի 6 վետերանների:  

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին  Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, Գավառ քաղաքից պարգեւատրվել են  3 վետերաններ՝ Ռաֆիկ Կեւեյանը, Մամիկոն Միրիբյանը եւ Ավետիք Դադիկյանը: Սարուխան համայնքից պարգեւատրվել են երկու վետերան՝ Սոս Հայդարձյանը եւ Մեխակ Ավետիսյանը, Ծովազարդ համայնքից՝ Արամայիս Սարգսյանը: Նրանցից միայն Ռաֆիկ Կեւեյանն ու Սոս Հայդարձյանն են կարողացել անձամբ ստանալ իրենց մեդալներն ու դրամական օգնությունը, ինչի առիթով նրանց եւս մեկ անգամ շնորհավորել է Սիմոն Եսայանը՝ նշելով, որ նրանց  կերտած հաղթանակը մինչ այժմ լուսավորում է սերունդների ճանապարհը: Մնացած վետերանները առողջական վիճակի պատճառով չեն կարողացել անձամբ ստանալ իրենց պարգեւները, որոնք հանձնվել են պարգեւատրման արարողությանը մասնակցած նրանց հարազատներին:

Հայաստանի վետերանների միավորման նախագահը նաեւ առողջություն է մաղթել կյանքի ինսուն տարվա շեմը հաղթահարած վետերաններին: «Հուսով եմ, որ դուք անձամբ մեր կողմից կստանաք Մեծ հայրենականի տարած հաղթանակի հոբելյանական 80-ամյակի կապակցությամբ hանձնվելիք պարգեւները»,- նշել է Սիմոն Եսայանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]