Իսրայելում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 28 հազարը
21:00, 3 Հուլիս 2020
ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 1008-ով, հասնելով 28 հազար 55-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնել է Իսրայելի Առողջապահության նախարարությունը:
Նախարարության տվյալներով՝ կորոնավիրուսից երկրում ապաքինվել է 17 հազար 669 մարդ, մահացել՝ 326-ը:
Իսրայելում կորոնավիրուսով վարակվածներից 77-ը գտնվում են ծանր վիճակում, 27-ն ունեն թոքերի արհեստական օդափոխության կարիք:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում