Հասարակական

Ասիմպտոմ է, բան չկա. Վանեցյանի մեկնաբանությունը կորոնավիրուսի դրական թեստից հետո

1 րոպեի ընթերցում

Ասիմպտոմ է, բան չկա. Վանեցյանի մեկնաբանությունը կորոնավիրուսի դրական թեստից հետո

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայրենիք» կուսակցության նախագահ, Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը վարակվել է կորոնավիրուսով: «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց Վանեցյանը:

Նրա խոսքով՝ թեստ է հանձնել երեկ՝ հունիսի 30-ին, պատասխանը ստացել է այսօր՝ հուլիսի 1-ի առավոտյան: Արթուր Վանեցյանի ինքնազգացողությունը լավ է: «Ասիմպտոմ է, բան չկա»,-ասաց Վանեցյանն ու հավելեց՝ ջերմություն ևս չունի:

Վանեցյանը տանն է:

Աննա Գրիգորյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում