Երևանում՝ 11:07,   28 Մայիս 2024

Երևանի ավագանին ընդունեց Նուբարաշենի գոտիավորման նախագծի մշակման քաղաքաշինական առաջադրանքը

Երևանի ավագանին ընդունեց Նուբարաշենի գոտիավորման նախագծի մշակման 
քաղաքաշինական առաջադրանքը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանին հունիսի 24-ին, 4-րդ նստաշրջանի 5-րդ նիստի ժամանակ ընդունեց Նուբարաշենի գոտիավորման նախագծի մշակման քաղաքաշինական առաջադրանքը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Երևան նախագիծ» ՓԲԸ-ի տնօրեն Սուրեն Օհանյանը նշեց, որ  նախագծով պետք է հաշվի առնվեն Երևան քաղաքի 2006-2020թթ. գլխավոր հատակագծում ներառված հիմնական դրույթները:

«Այդ ամենի հետ մեկտեղ պետք է մշակվի նաև Երևանի 2020-2030թթ. գլխավոր հատակագծի կազմի մեջ 2020 թվականին առաջնահերթ Նուբարաշենի վարչական տարածքի հատվածը՝ Նուբարաշեն վարչական շրջանի տարածքի գոտիավորման նախագծի մշակմանը զուգահեռ՝ ներառելով գլխավոր հատակագծի դրույթները: Ինչպես նաև պետք է հաշվի առնվեն հաստատված և գործող քաղաքաշինական ծրագրային այլ փաստաթղթերում և հողօգտագործման սխեմաներում ընդգրկված դրույթները»,- նշեց Օհանյանը:

Նրա խոսքով՝ նախագծի նպատակն է մշակել Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի գոտիավորման նախագիծը, որը քաղաքաշինական ծրագրային փաստաթուղթ է և որով կսահմանվեն նշված տարածքների փաստացի և հեռանկարային օգտագործման ու կառուցապատման նկատմամբ պարտադիր պահանջները` վարչական շրջանի ամբողջ տարածքում կենսագործունեության բարենպաստ միջավայրի ձևավորման նպատակով:

Որոշումն ընդունվեց 35 «կողմ», 3 «դեմ» և 6 «ձեռնպահ» ձայներով:

Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի ընդհանուր տարածքը կազմում է 1 724 հա, բնակչությունը 9 900 մարդ (2019թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ):

Լիլիթ Դեմուրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am