Հասարակական

Ֆրանսիացի բժիշկներն ընդգծում են հայ գործընկերների հետ աշխատանքի արդյունավետությունը

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիացի բժիշկներն ընդգծում են հայ գործընկերների հետ աշխատանքի արդյունավետությունը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում գտնվող ֆրանսիացի բժիշկների երկրորդ խումբը վաղ առավոտից Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ԲԿմամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում նշել է, որ վերակենդանացման բաժանմունքում իրականացված համայցի ժամանակ մեկ շաբաթ Հայաստանում գտնվող ֆրանսիացի բժիշկների առաջին խմբի ղեկավար Ալեքսանդր Մինյոնը խնդրեց նորեկ գործընկերներին անձամբ ծանոթացնել բաժանմունքում բուժում ստացողների առողջական վիճակին:

«Նա հպարտացավ, որ հայ գործընկերների հետ այս կարճ ընթացքում արդյունավետ են աշխատել՝ կատակով ավելացնելով, որ եթե իրեն աշխատանքի վերցնեն բուժկենտրոնում, հետ չի վերադառնա: Ֆրանսիայից ժամանած բժիշկների նոր խմբի ղեկավարը Մարսելի Նորտ հիվանդանոցի հայազգի հայտնի բժիշկ Լորան Փափազյանն է: Նրանից բացի մեկ այլ հայ ռեանիմատոլոգ-անեսթեզիոլոգ էլ է եկել` Հայկ Վարդանյանը, ով 26 տարի է արդեն բնակվում է Փարիզում և իր այցի մասին հայաստանաբնակ հարազատներին դեռ տեղյակ չի պահել»,-նշել է Ծովինար Խաչատրյանը:

Ֆրանսիացի բժիշկների առաջին խումբը Հայաստան է ժամանել հունիսի 14-ին Մարսել-Երևան հատուկ չվերթով: Հայաստան ժամանած 10բժիշկներն իրենց առաքելությունն իրականացնում էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում,Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնում և «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ինֆեկցիոն մասնաճյուղում: Բժիշկներըմասնագիտությամբ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ են և հիմնականում աշխատում են վերակենդանացման բաժանմունքներում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում