Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորանք է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

ՌԴ նախագահի շնորհավորական ուղերձում ասվում է.

«Մեծարգո Արմեն Վարդանի,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան օրվա առթիվ։

Ռուսաստանում բարձր են գնահատում ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների զարգացման գործում Ձեր ակտիվ շահագրգռությունը։ Համոզված եմ, որ երկկողմ կառուցողական համագործակցության հետագա ընդլայնումը, եվրասիական ինտեգրացիոն գործընթացների շրջանակում գործընկերային փոխգործակցությունը համապատասխանում են մեր եղբայրական ժողովուրդների հիմնարար շահերին։

Հարգարժան Արմեն Վարդանի, անկեղծորեն մաղթում եմ Ձեզ քաջ առողջություն, բարօրություն և հաջողություններ պետական գործունեության մեջ»։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am